«Ես գտնում եմ, որ Միացյալ Նահանգները նոր իրողություններին համահունչ կարող են նշանակալի ավանդ ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վստահության ու ամուր խաղաղության հաստատման հարցում, հիմնված տարածքային ամբողջության փոխադարձ հարգման, ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության վրա», ասվում է ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ Բայդենին Ալիեւի շնորհավորական ուղերձում:
Ալիեւի ուղերձում հստակ ուրվագծվում են նոյեմբերի 9-ից հետո արմատավորված վախերը «տարածքային ամբողջականության» հարցում, քանի որ Հայաստանի դեմ ռուս-թուրքական ահաբեկչական արշավում 20-25 հազար զոհերի գնով «հաղթանակը» կասկածի տակ է դրել ոչ միայն «ադրբեջանի» ամբողջությունը, այլեւ լիովին ոչնչացրել է դրա միջազգային լեգիտիմ հիմքը: Թուրքիան ու Ռուսաստանը հայտարարել են «Կովկասում նոր կարգի հաստատման մասին», եւ Ալիեւն ԱՄՆ-ին առաջարկում է գործել այդ «իրողության» տրամաբանության մեջ, ինչը «ադրբեջան» պետությունը լեգիտիմացնելու միակ տարբերակն է: ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Իրանը, Հնդկաստանը չեն ընդունում ռուս-թուրքական նոր կարգը, չեն ընդունում, որ Արցախի հարցը լուծված է եւ պնդում են խնդրի քաղաքական կարգավորումը:
Ավելի վաղ Ալիեւը հույս էր հայտնում, որ Ադրբեջանը նույնքան կարեւոր կլինի ԱՄՆ-ի համար, ինչպես Ռուսաստանի դեպքում է: