80 ամյա հայ տարեց կինը դարձել է օգոստոսի 17-ին Ստամբուլի Ֆերիկոյ թաղամասում տեղի ունեցած հարձակման զոհ: Այս մասին հաղորդում է Ակօս պարբերականը:
Զոհը Մարգրիտ Ջամքոշօղլուն է եղել, ով ապրել է մենակ: Հարձակումը տեղի է ունեցել Սավաշ փողոցի վրա գտնվող բնակարանում:
«Սուպերմարկետից տուն վերադառնալիս ես նկատեցի շենքի մուտքի մոտ կանգնած տարօրինակ մի անձնավորության: Սկզբում ես ոչինչ չկասկածեցի: Տղամարդը միջին հասակի էր, թխամաշկ և տգեղ: Ես մտածեցի, որ նա հարևաններից մեկը կլինի և աստիճաններով վեր բարձրացա: Շենքը, որտեղ ես բնակվում են մեծ է և հնարավոր չէ ճանաչել բոլորին: Այնուամենայնից հենց ես բացեցի դուռս տղամարդը հարձակվեց ինձ վրա: Ես ընկա գետնին և քանի դեռ ես գտնվում էի այնտեղ նա սկսեց հարվածել իմ գլխին: Ես հավատում եմ, որ նա ցանկանում էր սպանել ինձ: Ես չեմ կարող ճանաչել նրա ձայնը, նա իր ինքնությունը թաքցնելու համար ոչ մի բառ անգամ չասեց: Ինձ ծեծելուց հետո նա գողացավ սեղանի վրա գտնվող դրամապանակը և որը պարնակում էր ընդամենը 70 թուրքական լարի: Դրանից հետո նա փախավ»,- իր վրա հարձակման մասին Ակօս թերթին պատմել է Ջամքոշօղլուն և ավելացրել, որ նա մոտ 50 տարի ապրել է այդ բնակարանում և սա առաջին անգամն է, որ այսպիսի դեպք է պատահել:
Հետաքննության ժամանակ հարևանները նշել են, որ հարձակվողը նման է եղել այն մարդուն, ում Մարգրիտը հանդիպել է շենքի մուտքի մոտ: Ամեն դեպքում հարձակյվողը իմացել է, որ տարեց կինը ապրում է մենակ և հարձակվել է անցուդարձի խաղաղ պահին:
Այս հարձակումը 2012 թվականի դեկտեմբերին և 2013 թվականի հունվարին Ստամբուլի Սամաթիա բնակավայրում տեղի ունեցած հայ տարեց կանանց վրա հարձակումների շարունակությունն է: Այս դեպքերից մեկի ժամանակ սպանվել էր Մարիցա Քուչուքը:
Ոստիկանությունը ձերբակալել է այդ սպանության մեջ կասկածյալ Մուրադ Նազարյանին 2012 թվականի մարտին: Նրա դատավարությունը շարունակվում է, չնայած Նազարյանը նշում է, որ չի հիշում երբևիցե կնոջ վրա հարձակված լինի և որ նախնական խոստովանությունը կատարել է հոգեբանական ճնշման տակ: Մարիցա Քուքուքի ընտանիքը ներկայացնող իրավաբանները պահանջում են դատարանից սկսել դեպքի հետ կապված ավելի լայն հետաքննություն: