Հուլիսի 5-ի երեկոյան ադրբեջանա-իրանական սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանի սահմանային պարեկը 5 անհայտ անձի կողմից Իրանից երկրի պետական սահմանի խախտման դեպք է գրանցել:
Ինչպես հայտնում է minval.az-ը, սահմանախախտները եղել են զինված: Նրանք փորձել են թմրանյութ տեղափոխել:
Ադրբեջանական կողմը զենք է կիրառել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը, որն Ադրբեջանի քաղաքացի էր և գտնվում էր հետախուզման մեջ, սպանվել է:
Մյուս սահմանախախտները փախել են Իրանի տարածք: Դեպքի վայրում հայտնաբերվել է պայուսակ, որում եղել է 6895 գր նյութ` նման թմրանյութերի և դեղամիջոցների:
Իրանական կողմն անմիջապես տեղեկացվել է դեպքի մասին, Ադրբեջանի և Իրանի սահմանային ծառայությունների ներկայացուցիչները տեղում հանդիպում են ունեցել: