Բրազիլիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը կվիճարկեն Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականները:
Երկրորդ կիսաեզրափակիչում արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Կոլումբիայի հավաքականին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
Մյուս կիսաեզրափակիչում Ամերիկայի գործող գավաթակիր Բրազիլիայի հավաքականը նվազագույն հաշվով ուժեղ էր գտնվել Պերուի հավաքականից, որին հաղթել էր նաև Ամերիկայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչում:
Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում: Նույն օրը Կոլումբիայի և Պերուի հավաքականները կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:
Ամերիկայի գավաթ, կիսաեզրափակիչ
Արգենտինա – Կոլումբիա՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 3:2)
Լաուտարո Մարտինես, 8 – Լուիս Դիաս, 61
<blockquote class="twitter-tweet"><p lang="es" dir="ltr">