Եվրո-2020-ի երկրորդ կիսաեզրափակիչում ֆուտբոլի Անգլիայի հավաքականը կմրցի դանիացիների հետ:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում բրիտանական թիմին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.70 գործակցով: Դանիայի հավաքականի հաղթանակը ստացել է 5.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.60:


Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում հուլիսի 7-ին անցկացվելիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Գլխավոր մրցավարն է հոլանդացի Դանի Մակելին:

Այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին: