Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի հետ համագործակցության նկատմամբ, գրում է haqqin.az-ը:
«Հուլիսի 1-ին Դուշանբեում կայացել է ՀԱՊԿ ԽՎ նիստը: Նիստին որոշում է կայացվել ՀԱՊԿ գործընկեր պետությունների ինստիտուտ ստեղծելու մասին: Համապատասխան առաջարկը ներկայացրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Պատմական որոշում է կայացվել: Վոլոդինը հատուկ նշել է, որ գործընկերները որոշիչ ձայն չեն ունենա ՀԱՊԿ կառույցներում, սակայն իրավունք կստանան մասնակցել փաստաթղթերի պատրաստմանն ու հավաքական որոշումների մշակմանը: Նա հայտարարել է, որ կազմակերպության շրջանակում համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք պետություններ: Պետդումայի՝ եվրասիական ինտեգրման հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նշել է երկրները, որոնք հավակնում են գործընկեր պետության կարգավիճակին: Այդ թվում նա նշել է Ադրբեջանն ու Պակիստանը»,-գրում է ադրբեջանական լրատվամիջոցը: