Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, ավարտվել է Անուշավան Մաճկալյանի դատական նիստը: Այս մասին մենք իմանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:
Անուշավան Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ օգոստոսի 30-ին ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ Տավուշի մարզի Բերդավան գյուղի Միստրեստ կոչվող հանդամասում,օգտագործելով նույն գյուղի 14տարին չլրացած անչափահաս բնակչուհի 1999թ.ապրիլի21-ին ծնված Էլիչկա Մուրադյանի անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի մաս 3-ի հատկանիշներով:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Անուշավան Լևոնի Մաճկալյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ կնոջ և մանկահասակ երկու երեխաների հետ միասին ժամանակավորապես բնակվում է Տավուշի մարզի Կողբ գյուղում: Ճանաչել է Բերդավան գյուղի բնակչուհի Անուշ Մուրադյանին և ընկերություն է արել նրա հետ: Շուրջ մեկ ու կես տարի ճանաչել է նրա ընտանիքի անդամներին, հաճախակի այցելել է նրանց տուն, տեղյակ է եղել, որ Անուշ Մուրադյանն ունի երկու քույր և մեկ եղբայր,որոնք նրանից ավելի փոքր են եղել: Նշված ժամանակահատվածում ինքն Անուշ Մուրադյանենց տուն գնացել է շուրջ 15 անգամ, սակայն վերջին վեց ամսվա ընթացքում վերջինիս հետ կապ չի պահել, չի զանգահարել նրան ու նրանց տուն չի գնացել:
Դատարանը վճռել է Անուշավան Մաճկալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման` 8 տարի 6 ամիս ժամկետով: