Ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում, ի՞նչ հաշվարկ է անհրաժեշտ ներկայացնել և ի՞նչ ժամկետներում։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծված ապրանքների քանակությունը ՀՀ կառավարության 13.02.2020թ. N171-Ն որոշման N1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու դեպքում, գերազանցող ապրանքների ներմուծման մասով ֆիզիկական անձը կրում է ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի (եթե այդ ապրանքները ենթակա են ակցիզային հարկով և բնապահպանական հարկով հարկման) հաշվարկման և վճարման պարտավորություն: ՀՀ հարկային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել միայն ներմուծման հարկային հայտարարագիր: