«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրային գիտակցությունից դուրս մղենք «Միլիցու», «Գայիշնիկի», «Մենթի» և այլ ստվերող ընկալումները։
Որակապես նոր ոստիկանության մասին խոսել եմ դեռևս երկու տարի առաջ՝ հստակ արձանագրելով, որ հրատապ խնդիր է հանրային գիտակցությունից դուրս մղել «Միլիցու», «Գայիշնիկի», «Մենթի» և այլ ստվերող ընկալումներն ու կարծրատիպերն ամբողջությամբ:
Այժմ մնում եմ նույն համոզմանը, որ ոստիկանությանը պետք է հանել տասնյամյակներ շարունակ կարծրացած «միլիցիայի» հոգեբանական փոսից և ձևավորել իրապես ազգային ոստիկանություն, որի յուրաքանչյուր աշխատակցի համար ամենից առաջ գերակա կլինի իրավունքի և օրինականության գերակայությունը՝ բացառելով որևէ հանդուրժողականություն հակաիրավական գործունեության նկատմամբ:
Օրինականության ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարում որակապես նոր ոստիկանության դերակատարությունը պետք է լինի առանցքային և էական, ուստի այդ ոստիկանությունը պետք է ձերբազատված լինի որևէ կոռուպցիոն սարդոստայնից ու ոչ ֆորմալ հիերարխիկ բուրգից։
Կասկած չունեմ, որ ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է նրա սերտ համագործակցությամբ հասարակության հետ՝ բանակցելու, խնդրելու, համոզելու, լուծման այլ տարբերակներ առաջարկելու, բարդ ու դժվար հարցերը հանդուրժողաբար լուծելու միջոցով:
Պատկերավոր ասած՝ ոստիկանությունը համազգեստով քաղաքացին է, իսկ քաղաքացին՝ ոստիկանությունը:
Այս փիլիսոփայությունը ենթադրում է, որ ոստիկանության գործունեությունը պետք է բխի օրենքից և հանրության շահերից, իսկ հանրությունը պետք է գիտակցի, որ ոստիկանությունը մարմին է, ով սպասարկում է միայն իր ու պետության շահերը:
Համարելով, որ նախազգուշացումը, հանցագործությունների և այլ հակաօրինական քայլերի կանխումն ու նախականխումը, հայտնաբերումն ու բացահայտումը, հասարակական կարգի ապահավումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը հանդիսանում են ոստիկանության սրբազան պարտականությունները, անհրաժեշտ է արձանագրել, որ այս կարևորագույն խնդիրների ճիշտ, արդարացի և օրենքի հիման վրա լուծումը ենթադրում է համապատասխան որակի ապահովում։
Այս տեսանկյունից ոստիկանության անձնակազմի կրթական, մասնագիտական, հոգեբանական լավագույն հատկանիշների վերափոխումն ու ոստիկանության շենքային պայմանների, հագուստի, կենցաղի, սոցիալական խնդիրների լուծումն ու համապատասխանեցումը արժանավայել ու բարեկեցիկ մակարդակի ապահովումը պետք է դառնա առաջնային հարց։
Հույս ունեմ, որ այդ ոստիկանության գործունեության արդյունքում տեսանելի ապագայում մենք կստեղծենք այնպիսի միջավայր, որում իսպառ վերացված կլինեն անձանց գլխին սարքելու, կաշառք վերցնելու, ոչ իրավաչափ հարկադրանքի ուժ կիրառելու, հանցավոր աշխարհի հետ ոչ ֆորմալ հաղորդակցվելու, նրանց գոյությունը չնկատելու տարիներ շարունակ արմատացած ախտը։
Հույս ունեմ, որ կստեղծենք այնպիսի «Police», որի յուրաքանչյուր աշխատակից հպարտորեն կկրի ոստիկանի համազգեստը և կծառայի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին․․․»:
Այս թեմայով
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Գիտնականներն ուսումնասիրում են գենային թերապիայի մոտեցումը՝ մարդկային ընկերքի ամրապնդման նպատակով
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
Չինաստանում բացվել է «Երկնային սանդուղք» ատրակցիոնը. «նյարդերից թույլ» անձանց մուտքը չի խրախուսվում
Իսրայելը համաձայնել է զինադադար հաստատել Հեզբոլլահի հետ
Իրանը ողջունում է հրադադարի համաձայնագիրը Լիբանանի և Իսրայելի միջև
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը փակ է առատ ձյան պատճառով
Ուժեղ բքի, առատ ձյան և ավտովթարի պատճառով փակվել է Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը
Լարսի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Իսրայելը զգուշացրել է Բեյրութի կենտրոնի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին
Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ
Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում
Այսօր հայ մեծ պոետ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 27-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում․ Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Բայդենի վարչակազմն առաջին անգամ հաստատել է Ուկրաինայի կողմից ՌԴ-ին հարվածների համար ATACMS-ի կիրառման տեղեկությունը
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին
Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում
Վաշինգտոնը հաստատել է, որ թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS-ը Կուրսկի շրջանում
Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է 5-րդ տուրը
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Իրանը ողջունում է հրադադարի համաձայնագիրը Լիբանանի և Իսրայելի միջև
Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ Պ...
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Չինաստանում բացվել է «Երկնային սանդուղք» ատրակցիոնը. «նյարդերից թույլ» անձանց մո...
1
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդ...
2
Ուժեղ բքի, առատ ձյան և ավտովթարի պատճառով փակվել է Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապար...
3
Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ...
4
Այսօր հայ մեծ պոետ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է ...
Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին