շՀուլիսի 7-ին, ժամը 19։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատի ջրամբարում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու ոստիկանները ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են կատարել, սակայն մթության ու անբարենպաստ եղանակի պատճառով աշխատանքները կեսգիշերն անց դադարեցվել են։ Այսօր՝ հուլիսի 8-ին, վերսկսվել են։ Փրկարարներն ու ոստիկանները ջրամբարի տարածքում և դրա հարակից վայրերում հայտնաբերել են մեծ թվով մարդկային գանգեր, ոսկորներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: