Ն. Փաշինյան. Այսօր, հուսով եմ, կհասցնենք քննարկել մեր երկկողմ հարաբերությունների բոլոր խնդիրները և ուղղել ժամացույցները ընտրություններից հետո ու մեր երկրի կյանքի նոր փուլից առաջ:
Վլադիմիր Պուտին. Շատ լավ։ Մեր փոխվարչապետ [Ալեքսեյ] Օվերչուկը վերջերս այցելե՞լ է ձեզ:
Ն.Փաշինյան. Այո:
Վլադիմիր Պուտին. Նա այսօր ինձ մանրամասն զեկուցեց: Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, որ խորհրդատվությունները գերատեսչությունների միջև ընթանում են բնականոն հունով:
Ինչու՞ է Պուտինը Փաշինյանին հարցրել, թե արդյոք Օվերչուկը այցելել է Հայաստան Նա ստուգում էր Օվերչուկի՞ն, թե Փաշինյանին։ Կարևորն այն է, ինչ է Օվերչուկը զեկուցել Պուտինին:
Ռուսաստանի փոխվարչապետը, ով Երեւանում հունիսի 11-ին հանդիպել է Փաշինյանի հետ, հոդված է հրապարակել, որը պարունակում է մի քանի կարևոր դրույթներ: «Դիտարկվում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները: Ընդ որում, միաժամանակ լուծվում են Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով կամ Հայաստանից և Ռուսաստանից Նախիջևանով Իրան փոխադրումներ սկսելու խնդիրները: Բացի այդ, Հայաստանը կարող է հնարավորություն ունենալ օգտագործել Կասպից ծովի ափին գտնվող ադրբեջանական նավահանգիստները բեռները Կենտրոնական Ասիայի երկրներ և Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստան տեղափոխելու համար », նշել է Օվերչուկը: «Գրեթե բոլոր հնարավոր երթուղիները պիտանի չեն, և տրանսպորտային կապերի վերակառուցումը լուրջ ներդրումներ է պահանջում»: «Ադրբեջանի և Հայաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ , անցակետեր, մաքսային կետեր, այն ամենը, ինչ սովորաբար ունենում են հարևան երկրները: Անցած 30 տարիների ընթացքում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը ամեն ինչ արեցին, որպեսզի նրանց միջև տեղաշարժը անհնար լինի: Այս կուտակված ցավոտ խնդիրները պետք է լուծվեն »:
Դատելով այս կետերից ՝ Օվերչուկը Պուտինին զեկուցել է, որ «եռակողմ հայտարարությունը կատարելու համար» անհրաժեշտ է բացել Զանգեզուրի միջանցքը, ստիպել Հայաստանին «դիվանագիտական հրաբերություններ» հաստատել Ադրբեջանի հետ և միջոցներ հայթայթել Հայաստանում կոմունիկացիաների վերակառուցման համար:
«Պետք է ասեմ, որ կան նաև լավ նորույթուններ տնտեսական ոլորտում: Հուսով եմ հիշում եք, որ 2019-ին Երևանում մենք քննարկեցինք ՀԿԵ-ի գործունեությանը վերաբերող հարցեր, և պետք է ասեմ, որ այսօր Հայաստանում երկաթուղային շարժակազմերի նորացումը բուռն ընթացքի մեջ է, և սա իսկապես շատ լավ նորություն է, քանի որ իրականացվում է մեծ ներդրումային ծրագիր», – հայտարարել է Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Ըստ ամենայնի, Բաքուն և Մոսկվան վերջին փորձերն են ձեռնարկում խթանելու «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որի մասին չեն խոսում Արևմուտքը, Իրանը, Վրաստանը: Պուտինը մտադի՞ր է առաջ տանել թյուրքական միջանցքի գաղափարը, որը ենթադրում է ՀՀ հարավի բռնակցում: Իսկ ինչու՞ Փաշինյանը հիշատակեց Հայկական երկաթուղիների մասին: