«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը, մեր տեղեկություններով, օրերս նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն։ Նախկին խոսնակի համար հատուկ փոխտնօրենի հաստիք է բացվել:
Մինչ այդ կառույցում գործել է փոխտնօրեն՝ ֆինանսավարչական գծով։ Այդ պաշտոնը զբաղեցնում էր Լյովա Դուլյանը՝ հայտնի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանի եղբայրը։ Սակայն երկարամյա և փորձառու Դուլյանին վերջերս ազատել են և աշխատակազմը համալրել երիտասարդ ու անփորձ կադրով, որն անգամ խոսնակի գործից շատ գլուխ չէր հանում։
Ի դեպ, չնայած Սուրեն Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետ, սակայն որոշել է ձեռքից բաց չթողնել այս յուղոտ ոլորտը, որը համակարգում համարում են Պապիկյանի «բիզնեսը», ուր նա աշխատանքի է տեղավորել իր բազմաթիվ ծանոթ-բարեկամներին, ազգուտակին, որոնք բարձր աշխատավարձեր են ստանում։
Օրինակ, հիմնադրամի փոխտնօրենի աշխատավարձը մոտ 600 հազար դրամ է՝ ավելին, քան ստանում են պատգամավորները։ Այն դեպքում, երբ Պապիկյանի երիտասարդ խոսնակը, համակարգի իր գործընկերների պատմելով, «ՊՈԱԿ»-ն ու «հիմնադրամն» իրարից շատ չի տարբերում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում