Կոմիտաս 5 հասցեում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:

Վերջինս հայտնեց, որ իրենք գտնվում են շինհրապարակում, իսկ ոստիկանական ուժերը փորձում են ճնշել իրենց, քանի որ նրանք փորձում են խոչընդոտել էքսկավատորների աշխատանքը:

«Մենք գտնվում ենք շինհրապարակում, մեզ փորձում են հիմա հեռացնել: Այստեղ են ԱԻՆ-ի աշխատակիցները, կարմիր բերետավորները, ոստիկանության աշխատակիցները: Մենք այստեղ ենք արդեն 1 ժամ է և փորձում ենք խոչընդոտել էքսկավատորի աշխատանքը: Մեզ հաջողվել է դադարեցնել շինարարական աշխատանքները»,-իր խոսքում նշեց Տ. Խզմալյանը, հավելելով, որ կարմիր բերետավորներն օգնում են շինարարներին վերսկսել անօրինական շինարարությունը:

Տարածքում է նաև, ըստ նրա, Արաբկիրի ոստիկանապետը, ով, ըստ Տ.Խզմալյանի,սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ակտիվիստ աղջիկներից մեկի հասցեին:

«Այստեղ հիմնականում կանայք են, իրենց քաշքշում են և թույլ չեն տալիս մտնել շինհրապարակ »,-ասաց Տ. Խզմալյանը:

Վերջինս հայտնեց, որ երեկ Կոմիտաս 5 հասցե է ժամանել նաև թաղապետը, ով ասել է, որ միևնույն է շինարարությունը կատարվելու է և այն անօրինական չէ:

Լուսանկարը` Hetq.am-ի