«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը դատարանում հաղթել է Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստերը՝ Շուշան Փաշինյանին, հաղորդում է Antifake.am-ը:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը հունիսի 18-ին մերժել է Շուշան Փաշինյանի կողմից ընդդեմ Նարեկ Սամսոնյանի ներկայացրած հայցը։

Հիշեցնենք՝ Շուշան Փաշինյանը դատական հայց էր ներյացրել Նարեկ Սամսոնյանի դեմ վերջինիս հայտնի «իկրայի» մասին ֆեյսբուքյան գրառման առնչությամբ, համաձայն որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սև խավիար է գնում Երևանի ռեստորաններից մեկից։

Շուշան Փաշինյանը պահանջում էր, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև 2 միլիոն դրամ փոխհատուցի իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի համար։


Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում