Հայկական ակումբները հուլիսի 8-ին սկսեցին պայքարը ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում:

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադինում ընդունեց Ֆինլանդիան ներկայացնող «ԿուՊՍ»-ին և հաղթեց նվազագույն հաշվով:


Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» 13 տարվա ընդմիջումից հետո դարձյալ խաղաց եվրագավաթներում և 1:1 հաշվով ավարտեց հունգարական «Ֆեհերվարի» դեմ արտագնա հանդիպումը:

Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Սլովենիայի 15-ակի չեմպիոն «Մարիբորին»:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները կանցկացվեն հուլիսի 15-ին:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպումներ

«Նոա» (Հայաստան) - «ԿուՊՍ» (Ֆինլանդիա)` 1։0

Անտոն Պոպովիչ, 77 (ինքնագոլ)

«Մարիբոր» (Սլովենիա) - «Ուրարտու» (Հայաստան)՝ 1։0

Նինո Ժուգել, 56


«Ֆեհերվար» (Հունգարիա) - «Արարատ» (Հայաստան)՝ 1։1

Մարսել Հայստեր, 84 - Դիմիտրիե Պոբուլիչ, 90+3