ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը Մոսկվա նշանավորվեց հայկական Արցախի սողացող ոչնչացման նոր գործողությամբ: Պաշտոնական Բաքուն Պուտին-Փաշինյան շտապ հանդիպման բովանդակությունը բացում է ամենայն հստակությամբ
Փաշինյանի այցին զուգահեռ Բաքվի պարագլուխը ստորագրեց այսպես կոչված «Ադրբեջանի» նոր տնտեսական գոտավորման մասին հրամանագիրը: Չնայած տնտեսական անվանականին, դա անտարակույս քայլ է դեպի Մերձկասպայան Արեւմուտքի առաջիկա տարածքային-վարչական բաժանում: Հրամանագրով Արցախին կցվում են շրջակա տարածքները, որոնց ՀՀ հարող մասը հընթացս անվանվում է Արեւելյան Զանգեզուր:
Աչքի է զարնում երկու հանգամանք: «Մեծ Ղարաբաղի» ինքնավար մարզ ստեղծելու գաղափարը դեռ տարիներ առաջ ներկայացվել է իբրեւ Լավրովյան ծրագրի մեջ Բաքվի կառուցողական ներդրում: Գաղափարի շրջանակներում հայերին մշակութային ինքնավարություն տրամադրելը ներկայացվում էր իբրեւ մեծագույն զիջում՝ «նոր» Ղարաբաղում չնչին փոքրամասնություն կազմող հայությանը: Գաղափարը ընդունվել էր Մոսկվայում եւ անշեղ իրականացվում է: Ծրագրի իրականացման դեպքում ազգային ինքնորոշման սկզբունքը չեզոքացվում է ամենահուսալի եղանակով:
Մեծ Ղարաբաղից հայկական վարչական հատված առանձնացնելու տարբերակը նույնպես չի բացառվում, սակայն «նոյեմբեր 9-ի համաձայնությունից բխող իրողության» շրջանակներում՝ առանց Բաքվի կողմից գրավյալ շրջանների ներառման: «Ռուսական գոտում» թույլատրելի են որոշ մունիցիպալ զիջումներ՝ տարածքային սկզբունքով հավաքագրվող միլիցիա եւ սահմանափակ իրավասությամբ դատական մարմին, բնականաբար «Ադրբեջանի» սահմանադրության շրջանակներում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում