Զավթած Շուշի այցելած Ադրբեջանում 46 երկրների դեսպանների թվում չկային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանները։ Ինչպես գրում են Բաքվի զլմ-ները, նրանք չեն ընդունել Շուշի այցելելու հրավերը։
Շուշի են այցելել Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրաելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բալառուսի, Ուկրաինայի, Քաթարի եւ այլ երկրների դեսպանները։
Համանախագահների «կոռեկտությունը» հասկանալի է, սակայն Ռուսաստանն այլ ճանապարհով է իր նենգ քաղաքականությունն առաջ տանում, փորձելով «սեփականաշնորհել» Արցախը։
Նույն օրը՝ հուլիսի 10-ին Բաքվի մուսուլմանների ղեկավարը Շուշի է տարել Ադրբեջանում տարբեր եկեղեցական համայնքների՝ հրեաների, կաթոլիկների, ալբանաուդինական քրիստոնեական համայնքի ղեկավարին, Գասզիների խորհրդի անդամներին։ Թվարկածների մեջ են նաեւ ինչ որ «Ուղղափառ եկեղեցու» ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում են Բաքվի զլմ-ները՝ նրանք այցելել են Շուշիի «ռուս ուղղափառ եկեղեցին»։ «Մենք եղել ենք մի հին կոթողում, եւ կասկածներ կան, որ դա ուդինական եկեղեցի է, հիմա արխիվներն ենք բարձրացնում, կփորձենք պարզել։ Մենք կայցելենք նաեւ ուղղափառ եկեղեցի, մզկիթ», ասել է Բաքվում Ռուս Ուղղափառ եկեղեցու մամուլի քարտուղար Կոնստանտին Պոմինովը։ Թե ինչ «ուղղափառ եկեղեցու» մասին է խոսում ռուս հոգեւորականն այս անգամ՝ չի ճշտվում։
Ռուս Ուղղափառ եկեղեցին մերժում է Արցախում հայկական եկեղեցիների առկայությունը։ Արցախը Ռուսաստանին պետք է ոչ հայկական, եւ հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի ապացուցվի Արցախի «ռուսականությունը» եւ Արցախը կտրվի հայկականից եւ Հայաստանից։ Արցախում հայկական եկեղեցիների «քաղկեդոնացումը», հայերին դեպի Գանձասար եւ Ամարաս ռուս խաղաղապահներով սահմանափակ բացթողումը պետք է ապացուցեն, որ հայկական եկեղեցին Արցախում օտար տարր է։
Հայերը, որոնք ապրում են Անդրանիկ Չավուշյանի եւ մյուսների կողմից հերոսաբար պահվող Աղավնոյի այս ու այն կողմերին, պետք է ասեն, թե ո՞վ է փորձում բաժանել Արցախը Հայաստանից։ Հայ Առաքելական եկեղեցին եւ Արցախի ԱԳՆ-ն պարտավոր են հստակ արտահայտվել Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի «խաղաղապահ» «կասկածների» առնչությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/12/654437/