Բաքվի հանցախմբի պարագլխի հերթական խեղկատակությունը՝ 4 տասնյակ երկրների դեսպանների խումբը Շուշի քշելը, ուշադրություն է գրավել նրանով, որ հրավերը չեն ընդունել Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեսպանները: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումը հասկանալի է՝ Վաշինգտոնն ու Փարիզը չեն համարում, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, պնդում են խնդրի երկարատեւ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը եւ Արցախի կարգավիճակը: Ռուսաստանի պարագան այլ է՝ Հայաստանի դեմ Արցախում պատերազմի նախաձեռնողն ու հայկական պարտության երաշխավորը չի ցանկացել ավելորդ անգամ ընդգծել իր այդ դերը եւ միաժամանակ՝ վերջնականապես կորցնել վարկը, որն առանց այդ էլ զրոյական նշաձողի վրա է: Բացի այդ, Ռուսաստանը փորձում է մի ոտքով Մինսկի խմբում մնալով, յուրովի լուծել այդ խնդիրները:

Սակայն ոչ պակաս ուշադրության է արժանի մեկ այլ հանգամանք՝ Ալիեւի խեղկատակությանը մասնակցել է Չինաստանի դեսպանը, չի մասնակցել Մեծ Բրիտանիայի դեսպանը: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները, Չինաստանը եւ Մեծ Բրիտանիան ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են: Անցյալ տարվա հոկտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհրդում տապալվեց Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանաձեւը, եւ կասկածները գնացին Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի կողմ: Լոնդոնը հերքեց իր կողմից վետո դնելու մասին տեղեկությունները, Չինաստանը՝ ոչ: Հետագայում պարզ դարձավ, որ Պեկինը վետո է դրել Ռուսաստանի խնդրանքով, թե ինչի դիմաց՝ պարզ կդառնա առաջիկայում: Իր հերթին, թուրքերը Պեկինին խոստացան պրեֆերենցիաներ տարածաշրջանի հաղորդակցություններում, այդ թվում՝ «Մեղրիի միջանցքի»: Պեկինն այդ «միջանցքի» սազանդարն է դարձել՝ Բաքվում Չինաստանի դեսպանը ողջունել է այն:

 

Շուշիում Չինաստանի դեսպանը չի բավարարվել միայն այցով: Նա հայտարարել է, թե «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքը հրաշալի բնություն, հարուստ մշակույթ ու պատմություն ունի, զբոսաշրջային ներուժ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում