Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հայտարարել է՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններին, որոնք հրաժարվել են ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի այցելելու հրավերը, պետք է մեկուսացնել, մինչև նրանք չգնան այնտեղ:
Զուլֆուգարովը Facebook-ի իր էջում գրել է. «Մինսկի խումբը վերջնականապես մահացել է։ 3 պետությունների դեսպաններին ենթարկել պաշտոնական և հասարակական մեկուսացման (չընդունել նրանց և չընդունել նրանց հրավերը ցանկացած միջոցառման) այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն այցելել Շուշի»։