«Իրավունք» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ շարունակվում է պաշտոնները մեջ-մեջ անելու գործընթացը:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, որոշվել է, թե ովքեր են լինելու ևս երկու պաշտոնի ղեկավարներ: Այսպիսով` ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը, ամենայն հավանականությամբ` կստանձնի ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Ճիշտ է, ՔՊ-ականներն առանձնապես դժգոհ չեն հանձնաժողովի գործող նախագահ Նարեկ Զեյնալյանից, սակայն նա համարվում է բավական պասիվ գործիչ և, բացի այդ, վերջինս ավելի հեշտությամբ կհամակերպվի լինել շարքային պատգամավոր, քան Թորոսյանը:
Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին սպասվում է դիվանագիտական աշխատանքը: Ըստ շրջանառվող լուրերի, հնարավոր է, որ նա նշանակվի Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում