«Դելտա» շտամը մոտ ժամանակներս կարող է դառնալ COVID-19-ի գերիշխող տարբերակն աշխարհում: Այդ մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովան:
««Դելտա» տարբերակն այս պահին հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 140 երկրում։ Եվ մենք գիտենք, որ այն վարակելիության ամենաբարձր աստիճանն ունի, ավելի բարձր է, քան այլ տարբերակներինը, ինչը մտահոգիչէ։ Մենք ակնկալում ենք, որ այն կդառնա գերիշխող շտամ, որը տարածվում է ամբողջ աշխարհում, եթե այն դեռ չի դարձել», – ասել է նա: