Կառավարության երեկվա նիստում պաշտոնապես որոշում կայացվել ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանին նշանակել ՔԿ նախագահ: Քյարամյանն այսպիսով փոխարինեց Հայկ Գրիգորյանին:
Արգիշտի Քյարամյանը, ինչպես հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից, շնորհակալություն է հայտնել այս կարևոր ժամանակահատվածում նման պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար. «Ամեն ինչ արվելու է, որպեսզի Քննչական կոմիտեի առջև ծառացած խնդիրները լուծվեն արագ և արդյունավետ»: