Կրասնոյարսկի շրջանի կլինիկական հիվանդանոցի բժիշկները փրկել են արտասովոր ծանր վանսվածքով հիվանդի կյանքը: Բժիշկները հիվանդի գլխից դուրս են հանել մետաղե աթոռակը, որի ոտքերից մեկը խրվել է գլխուղեղի մեջ ծոծրակի հատվածից և խորացել 11 սանտիմետր: Այս մասին հայտնում է շրջանի առողջապահության նախարարության կայքը:

Շտապ օգնության ծառայությունը տղամարդուն տեղափոխել է ընդունարան, այնուհետև հրատապ տեղափոխել են վիրահատարան, որտեղ հերթապահ նյարդավիրաբույժները դուրս են բերել օտար մարմինը գլխուղեղից: Բժիշկների խոսքերով վիրահատությունը շատ հաջող է անցել, անգամ այդքան մեծ առարկայի հանելուց հետո հիվանդի մոտ չի սկսվել արյունահեղություն:

Վիրահատությունից հետո, որը տևել է շուրջ երեք ժամ, տղամարդը երկու շաբաթ անցկացրել է նյարդավերականգնողական բաժանմունքում ծանր վիճակով: Այնուհետև նրա վիճակը կայունացել է: Ներկայումս նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Տուժած տղամարդը 40-45 տարեկան է: Հիվանդանոց տեղափոխելուց հետո նրա մոտ չեն հայտնաբերել ալկոհոլային արբեցողության նախանշաններ: Այս մասին Интерфакс գործակալությանը հաղորդել է Կրասնոյարսկի շրջանի կլինիկական հիվանդանոցի մամլո քարտուղար Իրինա Կոչետկովան: Նա ավելացրել է, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել օգոստոսի սկզբին: Վիրահատությունից հետո նա պետք է անցնի վերականգնման երկար փուլ: