Կրեմլի կայքում հրապարակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության վերաբերյալ հոդվածը: Այն թողարկվել է երկու տարբերակով՝ ռուսերեն և ուկրաիներեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վերջին ուղիղ գծի ընթացքում պետության ղեկավարը խոստացել էր, որ վերլուծական հոդված է գրելու Ռուսաստանի և Ուկրաինայի մասին: Ապա շեշտել, որ ռուսներին ու ուկրաինացիներին համարում է մեկ ժողովուրդ: