Starnews-ի նոր նախագծի՝ «Աստղային «խաղեր» հաղորդաշարի այս թողարկման հյուրը քաղաքական գործիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է: Հաղորդման ընթացքում Արմեն Աշոտյանը պատասխանել է բազմաթիվ հարցերի, որոնց մի մասին սղագրությունը ներկայացնում ենք ձեր դատին:
–Պրն. Աշոտյան Մենք ուսումնասիրել ենք սոցցանցերի Ձեր էջերը, Դուք հաճախ եք լուսանկարներ հրապարակում Ձեր որդիների հետ, ինչպես նաև շնորհավորում նրանց այս կամ այն առիթով, բայց շատ քիչ լուսանկարներ եք հրապարակում Ձեր գեղեցկուհի կնոջ հետ: Դուք փորձո՞ւմ եք նրան թաքցնել, թե՞ նա չի ցանկանում հանրության առջև շատ երևալ:
-Հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև հանրային կյանքում դժվար է զերծ պահել ինչ-որ մեկին քեզ հետ քո կողակիցն է, քո ընտանիքի անդամն է, որովհետև և՛ լրագրողները, և՛ հանրությունը մանրազննին կերպով միշտ ուսումնասիրում են քաղաքական գործիչներին: Մեր տան դրվածքը մի քիչ…ավանդական չասեմ… Ես արեշցի եմ: Այդ տեսակետից բավականին պահպանողական եմ մինչև չհասկացա, որ պետք է երբեմն ենթարկվել կնոջը: և Իր որոշումն է, որ իր մասին քիչ գրեն, քիչ նկարներ, լուսանկարներ հրապարակեն:
Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև հարցին, թե ինչու իր հեղինակած՝ «Բաժակդ բեր իմ ընկեր» երգի տեսահոլովակաում չի նկարահանվել իր վաղեմի ընկեր Կարեն Ավագյանը: Նա առաջին անգամ խոսել է, թե ինչպես է տեղի ունեցել այդ հոլովակի նկարահանումները ու պատմել է, թե ինչպես է իր ընկերներին՝ Արման Սահակյանին ու Էդուարդ Շարմազանովին համոզել մասնակցել այդ տեսահոլովակի նկարահանումներին:
Հաղորդման երկրորդ հատվածում Արմեն Աշոտյանը պատասխանել է մեր հարցաշարին ու փորձել է գուշակել, թե ինչ անուն են ընտրել իրենց բալիկի համար Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը: Փորձել ենք նրանից ճշտել նաև, թե որ հայ երգչուհին է այս պահին երեխայի սպասում: Այս և այլ հետաքրքիր հարցերի պատասխանները, ինչպես նաև Արմեն Աշոտյանի մասնակցությամբ ամբողջական եթերն առաջրկում են դիտել նաև Ձեզ: