«Նամակ Մխիթարից» Ջերմ բարևներ բոլորին։ Նամակը գրում եմ Հադրութի դիրքերից, որտեղից ընկերներիս հետ միասին հավերժ հսկելու ենք մեր հայոց սահմանները։ Ես Արդեն հասցրել եմ կարոտել բոլորիդ, բայց գալ չեմ կարող, քանզի պատ երազմը մեզ համար, երբեք չի վերջանա։ Հիշում եմ, երբ լսվեց նահանջ հրամանը ես ու Հայկը գնացինք մեր վիր ավոր ընկերոջն օգնության։ Ընկերս փրկվեց, և մենք՝ անմա հացանք։ Երևի էդպես է, ամենի վերջում, մարդ փորձում է վերհիշել ամեն բան սկզբից եւ ես կարոտել եմ իմ կյանքի ապրած ամեն օրը ու այսօր որոշել եմ հիշել այդ ամեն ինչը սկզբից։

Հիշում եմ ինձ փոքր տարիքում թե ինչքան ակտիվ էի, դեռ նոր էի քայլում, սակայն արդեն շատ էի սիրում սպորտը։ Ինքնուրույն իջնում էի բարձր մահճակալիցս և վազվզում։ Հիշում եմ մի անգամ այդպես պատահական վախեցրի մայրիկիս, նա չէր մտածի, որ ինքնուրույն կարող եմ իջնել բարձր տեղերից։ Դեռ շատ փոքր էի, երեք տարեկան ինքնուրույն վազում էի դուրս ընկերներիս ու խաղերի գիրկը։

Ախ երանի նորից կարողանայի վերադառնալ և ընկերներիս պատմեի, թե ինչեր տեսա այս օրերին։ Խմեինք հաղթանակի կենացը և երջանկանայինք ,որ ոչ մի զ ոհ չունեցանք։ Երանի… Հիշում եմ երբ գնացի գիմնաստիկայի էնքան ակտիվ էի, աշխույժ։ Սիրում էի օգնել մայրիկիս խոհանոցային գործերում։ Իմ էներգիաս երբեք չէր սպառվում, ես սիրում էի ապրել կյանքս ակտիվ ու հասցնել անել ամեն բան։ Էնքան ակտիվ էի, որ դպրոցիս զուգահեռ քոլեջում էի սովորում և շատ առարկաներ պարապում համալսարան անվճար ընդունվելու համար։ Ու ինձ մոտ դա էլ ստացվեց։ Ես Հիշում եմ դպրոցում երբեք չէի թողնի դասընկերուհիներիս ու ուսուցիչներիս նեղացնեին։ Օգնում էի բոլորին և սիրում կյանքը։

Հիշում ե՞ս մամ, կանգնում էի հայելու առաջ նայում ինձ, հիանում ու ասում. «Մերս, տղեդ սիրուն ա չէ՞»։ Գիտեմ մամ ջան, որ աշխարհի մեջ քո սիրունն

էի, քո թիկունքը, քո ուժեղը։ Խնդրում եմ ժպիտով կարդաս այս տողերը և մաքրես արցունքներդ։ Ես քեզ միշտ ուրախ էի ուզում տեսնել։ Հետո եկավ ծա ռայությանս ժամանակը։ Էնքան ուրախ էի, որ պաշտպանելու եմ հայրենիքս։ Միշտ զանգում էի ընտանիքիս և ասում,որ ամեն բան լավ է։ Սերժանտ էի, դիրքի ավագ և հպարտորեն էի կատարում ինձ վստահված գործը։ Մի օր էլ եկան ու ասացին, որ լավ ծա ռայության համար ստացել եմ «Քաջարի մար տիկ» կոչումը։ Այդ պահը երբեք չեմ մոռանա, էնքան ուրախ էի, որ պատկերացնում էի

ծնողներիս հպարտությունը։ Չնայած նրանք միշտ էին ինձանով հպարտ ու իմ քայլերից երբեք գլուխները չէին կախի։ Հուլիսի տասներկուսը երբեք չեմ մոռանա եւ պահել եմ հոգուս տաք անկյունում։ Այդ օրը վերջին անգամ ես գրկեցի հարազատներիս։ Կարոտել էի նրանց և սպասում էի նորից գրկելուն։ սակայն դա վերջինն էր, որը չի մոռացվի։ Հիշում եմ սեպտեմբերի քսանվեցը,քույրիկիս ծննդյան օրը։ Քույրիկս ուզում եմ, որ այդ օրվա մաղթանքներս սրտիդ մեջ ամուր պահես ու իմ փոխարեն էլ ծնողներիս երջանկացնես։ Այնքան տխուր էի, որ քրոջս ծննդյան օրը ներկա չէի, սակայն տեսակապով կարողացա ներկա լինեն ծնունդին, թեև մայրս զգաց աչքերիս

 

տխրությունը։ Հաջորդ օրը պատ երազմը սկսվեց. Հայրս հենց այդ օրը ինքնակամ եկավ ԱՀ։ Ես չիմացա, որ նա վիրա վորվել է ու իրեն տեղափոխում են Երևան։ Երբ դասակիս հրամանատարը զո հվեց, մա րտը պիտի է վարեի ես։ Ամբողջ ընթացքում հիշում էի, որ շուտով հայրս կհասնի և դրա համար տղերքին ասում էի, որ հանկարծ չվա խենան։ Ես ամեն ինչ միայնակ էլ կանեի, չէի ցանկանում, որ ընկերներիս մի բան պատահեր։ Արդեն օրացույցի 100-րդ օրը ջնջած պետք է լինեինք։ Օրերը ինձ մոտեցնում էին, տունդարձին։ Բայց պատ երազմը հար վածեց այդ օրերին և ինձ հասցրեց Եռաբլուր, ուր ննջում են

 

հավերժողները։ Այստեղ ուժեղ ընկերներիս հետ եմ ու վերևից հսկում ենք մեր Երևանյան քաղցր գիշերները, որի փողոցներով սիրում էի զբոսնել և մտորել կյանքիս մասին։ Կարոտել եմ բոլորիդ ու նրանց, ում չհասցրի ասել, ուզում եմ իմանաք, որ սիրում եմ անչափ։ Էհ ինչ արած պատ երազմն է այդպիսին, իսկ մեր ընտանիքը, հայրենիքը պաշտ պանելու ամուր ոգով է լցված։ Դուք միշտ սպասեք, բաց պահեք դուռը։ Մի օր ես էլ ծաղիկները ձեռքիս ու մեդալը կրծքիս տուն կգամ։ Ձեր հավերժ զինվոր Մխիթար Գալեյան։