Երկու խաղի ընթացքում վեց միավորով և դրան նախորդած 4-2 հյաղթանակը Մյունխենի Բավարիայի դեմ Սուպերգավաթի խաղարկության ժամանակ կարելի է լավ մեկնարկ համարել Դորտմունդի Բորուսիայի համար:
Դժվար կերպով ձեռք բերած հաղթանակը 2-1 Բրաունշվեյգի դեմ տնային խաղում կարող է ամբողջ խաղաշրջանի ժամանակ ամենահիշվող խաղը չդառնա, սակայն նշնակալից է Հենրիխ Մխիթարյանի նորամուտով:
Դա հայ ֆուտբոլիստի համար շատ համեստ խաղ էր, որը ստվերի տակ էր մնացել պահեստայինների նստարանին հայտնված և միայն երկրորդ խաղակեսին խաղադաշտ դուրս եկած Ջոնաս Հոֆմանի երկու վճռորոշ հարվածներով: Չնայած դա հասկանալի էր, քանի որ Մխիթարյանը նոր է վերականգնվել մեկ ամիս տևած աջ ոտնաթաթի վնասվածքից:«Դա իմ առաջին խաղն էր Բորուսիայի մարզաշապիկով և ես շատ ուրախ եմ, սակայն ավելի կարոևր էր ձեռք բերված երեք միավորը»,- նշել է Մխիթարյանը հետխաղյա հարցազրույցի ժամանակ:
Գերմանական ֆուտբոլին հետևողների համար Մխիթարյանը լավագույն էր, մինչ նրա Դորտմունդ ժամանելը: Դորտմունդի ղեկավարները անկասկած լավ էին հասկանում, ինչ են նրանք ձեռք բերում ի վերջո 24 ամյա ֆուտբոլիստի համար Շախտիրորի հետ համաձայնվելու պահին: «Դա հեշտ տրանսֆեր չէր, սակայն մենք շատ էին ցանկանում ձեռք բերել Հենրիխին և այժմ մեզ դա հաջողվել է»,- նշել է Հանս Յոահիմ Վացկեն:
Նրա պաշտոնապես ներկայացման ժամանակ նրան հանձնվեց 10 համարի մարզաշապիկը, որը նախկինում պատկանում էր թիմը լքած Գյոտցեին և որը շատ խորհրդանշական էր: Անցած խաղաշրջանի ժամանակ Ուկրաինայի առաջնությունում հայ ֆուտբոլիստը 29 խաղի ժամանակ դարձել էր 25 գոլի հեղինակ, որը հատկապես նշանակալից էր եթե հաշվի առնենք, որ վերջինս խաղում էր որպես հարձակողական կարգի կիսապաշտպան և ոչ զուտ հարձակվող:
Այս կապակցությամբ Մխիթարյանը իր հերթին նշել էր, որ Բրաունշվեյգի դեմ խաղում « Ես ունեի լավ հնարավորություններ, որոնք ես չօգտագործեցի: Ես այսօր հաջողակ չէի, հուսով եմ այլ կերպ կլինի հաջորդ խաղի ժամանակ: Դորտմունդի համար հաջորդ խաղը ուրբաթ երեկոյան Բրեմենի Վերդերի դեմ խաղն է, որը իր առավելագույն միավորներն է ստացել առաջին երկու խաղի ժամանակ:
Դեղին-սևերը այս անգամ առավելություն ունեն, քանի որ խաղը տնային է լինելու և Մխիթարյանը անհամբերությամբ սպասում է Իդունա Պարկում սպասվելիք խաղին: Հայ ֆուտբոլիստը, տպավորված Բորուսիայի երկրպագուներով, նշել է.« Յուրաքանչյուրը երգում են և իրենց ներդրումն ունենում: Նրանք բոլորը ցանկանում են, որ Դորտմունդը հաղթի: Հաղթի ամեն խաղ, ամեն օր»: