33 ամյա տղամարդը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից այն բանից հետո, որ նրա բնակարանի սառնարանում հայտնաբերել են մեկ տարեկան երեխայի մարմինը:
«Նախկին խուլիգանության համար դատապարտված քաղաքացին տան սառնարանում պահել է իր սեփական աղջկա մարմինը: Ներկայումս տղամարդը ձերբակալված է»,- այս մասին Lifenews գործակալությանը հայտնել է ՆԳՆ Մոսկվայի վարչությունից:
Նախնական տվյալներով Մոսկվայի բնակիչը իր երեխայի մարմինը թաքցրել է սառնարանում երկու ար առաջ:
Զոհվածի զույգ քույրը հայտնաբերվել է ոստիկանության կողմից այդ նույն բնակարանում ծանր անգինայով, ծեծի հետքերով և բազմաթիվ կապտուկներով և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես պարզել է գործակալությունը ազատվել իր երեխաներից 33 ամյա տղամարդը որոշել է այն բանից հետո, որ երակարատև հիվանդությունից հետո մահացել է նրա կինը:
34 տարեկան կինը տառապել է քաղցկեղից: Օգոստոսի 11-ին մահից հետո երկու աղջիկները մնացել են հոր խնամքին:
Հարևանների խոսքերով Կիրյանովների ընտանիքը Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող նորակառույց շենք է տեղափոխվել հարաբերական վերջերս:
Դեպքի առաւոմվ մայրաքաղաքային ոստիկանությունը ստուգումներ են անցկացնում: Հարևանների խոսքերը այն մասին, որ տղամարդը կախում է ունեցել թմրամիջոցից, հաստատվել են նաև բնակարանում հայտնաբերված ներարկիչները: