Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արարատ Թումանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել Մխիթար Զաքարյանը, որն օրեր անց ձերբակալվել էր, ապա՝ կալանավորվել։