Թաիլանդում արտահերթ նիստ անցկացնող Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոն  քիչ առաջ հայտարարեց, որ պաշտոնանկ է արել կազմակերպության նախագահ Ռաֆայել Մարտինետիին, որը պաշտոնավարում էր 2002 թվականից: Նշենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ ըմբշամարտը հանվել է 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրից եւ դեռ պետք է պայքարի հավակնորդ մարզաձեւից դարձյալ օլիմպիական մարզաձեւ դառնալու համար։

 Yerevannews-ը բացառիկ հարցազրույց անցկացրեց Ռուսաստանի հունահռոմենական ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Ռաֆայել Սամուգրաշևի հետ:

 -Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ըմբշամարտը ցանկանում են հանել օլիմպիկան խաղերի ցանկից.

 -Ոչ թե ցանականում են հանել, այլ արդեն հանել են: Այն բանից հետո, երբ այսպիսի իրարանցում սկսվեց, ՄՕԿ-ը հայտարարարել էր, որ պետք է քվերակության դնեն ըմբշամարտի հարցը` թողնել այն ցուցակում, թե հանել: Այսօր արդեն Թաիլանդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որտեղ ներառված են եղել 7 սպորտաձևեր, որոնց ցանկում է եղել նաև ըմբշամարտը և քիչ առաջ մենք տեղեկացանք, որ ըմբշամարտը հանել են օլիմպիական ցուցակից` վերոնշյալ քվեարկության արդյունքում:

-Իսկ ի՞նչ կարող եք ասել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Ռաֆայել  Մարտինետիի մասին.

 -Հաշվի առնելով այն փաստը, որ նրա որոշումների շնորհիվ այս 20 տարիների ընթացքում ամեն տարի փոխվում էին կանոնները, ըմբշամարտը դառնում էր անհետաքրքիր և այսօր ըմբշամարտի  հեղինակությունն աստիճանաբար նվազում էր ողջ աշխարհում: Ես մտածում եմ, որ հենց դրա համար են ըմբշամարտը հանել ցուցակից և միաժամանակ հեռացրել պարոն Ռաֆաել Մարտինետիին:

 Ելիզավետա Ասատրյան