Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանն օրերս հանդիպել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմ¬բինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:

Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նա տեւական ժամանակ Մ. Հակոբյանի հետ հանդիպելու ու իր գործերը «դասավորելու» համար միջնորդներ է փնտրել: Ու, փաստորեն, գտել է: Իսկ Մ. Հակոբյանին նա հանդիպել է, քանի որ դեռեւս 2008թ. համայնքի ընտրություններում Կարապետյանը պարտվել էր ՀՅԴ-ական Արթուր Աթայանին, ում այդ ժամանակ սատարում էր Մ. Հակոբյանը: Այդ օրվանից նրանց փոխհարաբերությունները «լարվել» էին:

Եվ ահա Հակոբյանն ու Կարապետյանը հանդիպել են, ու վերջինս վստահեցրել է, որ ինքը շատ լավ «աշխատելու» է եւ՛ նրա, եւ՛ նրա որդու՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ: Թեկնածուն նաեւ խնդրել է, որ Հակոբյաններն իրեն համարեն «իրենց մարդը»։ Ա. Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց իր եւ Մ. Հակոբյանի հանդիպման մասին տեղեկությունը...»,- գրում է «Ժողովուրդ»-ը (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):