Ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը մենթալ առողջության հետ կապված խնդիրներ ունի, հայտնում է Peopletalk-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ Քարդաշյանն ագորաֆոբիա (վախ բաց տարածությունից եւ մարդկանց մասսայական կուտակումից) ունի։ Խանգարումը սկսել է առավել հաճախ արտահայտվել կարանտինի շրջանում, «Քարդաշյանների ընտանիք» շոուի եթերում քրոջ՝ Քլոեի հետ զրույցում խոստովանել է Քիմը։
Քիմն առաջին անգամ հետտրավմատիկ սթրեսային խանգարում է ունեցել, երբ 2016թ․-ին Փարիզի «No Address» հյուրանոցում կողոպտել են նրա համարը։ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ոեւեսթն այդ ժամանակ զրկվել էին 10,8 միլիոն դոլար արժողությամաբ ոսկերչական զարդերից։ «Դա նման էր լուրջ անհանգստության, սակայն այլ մակարդակում։ Ես զգում եմ, որ ինձ մոտ ագրոֆոբիա էր Փարիզում կողոպուտից հետո»,- պատմել է նա։
Դրանից հետո Քարդաշյանը վախենում է երկրպագուների կուտակումից, որոնք ցանկանում են լուսանկարվել նրա հետ կամ ինքնագիր վերցնել, իսկ կողոպուտին հաջորդած ժամանակը հատկապես դժվարությամբ է հիշում․ «Ես այքան վախեցած էի։ Մարդիկ փորձում էին մոտենալ Քանյեին եւ նրան ինչ-որ բան ասել, մոտենալ ինձ ու խնդրել լուսանկարվել»։
Աստղի համար այժմ շատ դժվար է լուսանկարվել երկրպագուների հետ, քանի որ նա հստակ չգիտի, թե իրականում ինչ են իրենից ուզում։ «Ոչ, ոչ, ոչ։ Ես դա չեմ կարող անել նույնիսկ հեռավորության վրա, եթե երկրպագուները սելֆիի ձողեր չունեն եւ լուսանկարելու են ինձանից վեց ֆուտ հեռավորության վրա»։