Քիչ առաջ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը բավարարել է ՀՔԾ-ի միջնորդությունը. Առուշանյանը կալանավորվել է 2 ամսով:
«Սա՛ է մեր իրականությունը, բայց պիտի շարունակենք պայքարել, որպեսզի հասնենք ճշմարտությանը, հասնենք արդարությանը: Սա նախադեպը չունեցող բան ա, որովհետև մի անձի հակասական ցուցմունքով կարող են մի ամբողջ համայնքի ուղղակի գլխատեն»,- ասաց պաշտպանը: