«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստան» դաշինքի անդամ, Նաիրի Հունանյանի դաշնակցական ընկերը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն չորեքշաբթի սարսափով պետք է մտնի խորհրդարանի շենք: Հոկտեմբերի 27-ը նույնպես չորեշաբթի էր:
Հետաքրքիր է, զենքերն ո՞ւմ մեքենայի բեռնախցիկով են նախօրոք ներս բերելու:
Նաիրին էլ էր նախօրոք խոստովանում, որ «մորթ» է կազմակերպելու ԱԺ-ում»: