«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը դարձել է Հայկ Մարությանի փրկօղակը։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանն ու թիմը ցանկանում են ազատվել «կարգին» քաղաքապետից, ինչի մասին նույնիսկ հայտարարեց Փաշինյանի խորհրդական, այժմ՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Սակայն իշխանական թիմում հասկացել են, որ նոր ընտրություններ նշանակելով՝ կարող են կորցնել Երեւանը, որովհետեւ, չնայած ՔՊ-ն Երեւանում հաղթել է, բայց իրենց ու «Հայաստանի» ձայների տարբերությունը մեծ չէ, ու որքան էլ որ Խաչատուր Սուքիասյանն ուզենա այդ պաշտոնն օր առաջ զբաղեցնել, նոր ընտրությունը ռիսկային է՝ քոչարյանականները կարող են մոբիլիզացնել իրենց ուժերն ու հաղթել։ Իսկ ավագանու միջոցով պաշտոնանկ անել Մարությանին չեն ուզում, որովհետեւ հարմար թեկնածու չկա ցուցակում։
Ավելին՝ ասացին, որ Փաշինյանը հիմա փորձում է հարաբերությունները հարթել Մարությանի հետ։ Այն ձեռքը, որ չես կարողանում կտրել, պաչի՝ դիր ճակատիդ․ ասում է ժողովրդական ասացվածքը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում