Իսրայելի նախկին ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը Jerusalem Post պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իսրայելի դեմ ատելությամբ և հրահրումով լի խոսքերը հիշեցնում են նացիզմի քարոզող Յոզեֆ Գեբելսին:
Լիբերմանը, ով ներկայումս Քնեսետի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի ղեկավարն է, մերժել է վարչապետի և ԱԳ նախարարության հանդուրժողական վերաբերմունքը Էրդողանի հայտարարության նկատմամբ, ըստ որի Իսրայելն է կանգնած Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահազրկման հետևում:
«Յուրաքանչյուր ոք, ով լսի Էրդողանի` ատելությամբ և հրահրումով լի բառերը պետք է հասկանա առանց կասկածի, որ մենք խոսում ենք Գեբելսի հետևորդի հետ», նշել է Լիբերմանը:
Լիբերմանը, ով դեմ է Թուրքիային 2010 թվականին «Մավի Մարմարա» դեպքի կապակցությամբ ներողամտություն հայցելու որևէ դրսևորուման, նշել է, որ ով այդ դիրքորոշման համար հարձակվել է իր և իր կուսակցության վրա պետք է «եզրակացություն կատարի մասնակի հետազոտություն հիման վրա»:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարգադրությամբ հայցել էր Էրդողանի ներողամտությունը գործնական սխալների համար, որը հնարավոր է` բերել են Մավի մարմարա նավի վրա զոհերին, որը 2010 թվականին փորձել էր խախտել Գազայի ծովային շրջափակումը: