Ինչպիսի՞ մթերք կարելի է ուտել գիշերը, որպեսզի հագեցնեք քաղցի զգացումն ու միաժամանակ չգիրանաք: Instagram-ում իր կարծիքն է հայտնել դիետոլոգ Օլգա Դեքերը:
Քնելուց առաջ աղիների աշխատանքը կարգավորելու եւ քաղցի զգացումից ազատվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ուտել չլուծվող մանրաթելեր:
«Չլուծվող մանրաթելն անցնում է նյութափոխանակության տրակտով եւ գրեթե չի ներքաշում ջուրը: Այն խթանում է աղիների աշխատանքը, արագացնում է սննդի չմարսված մնացորդների դուրս բերումը»,-գրել է դիետոլոգը:
Նա նաեւ առաջարկել է մանրաթելի 5 տարբերակ, որոնք կարելի է ուտել երեկոյան: Ցանկում առաջին տեղում է կտավատի երկու գդալը, որն անհրաժեշտ է լցնել 200 միլիլիտր տաք ջրի մեջ, թրմել կես ժամվա ընթացքում եւ խմել սերմերի հետ:
Կարելի է նաեւ ընտրել ինուլին. կարելի է վերցնել մեկ ճաշի գդալ եւ խառնել 200-250 միլիլիտր ջրի հետ:
Եւս մեկ տարբերակ դիետոլոգից՝ փսիլիում. կարելի է ընդունել երկու դեղապատիճ 700 միլիգրամ ջրի հետ:
Սենեգալյան ակացիայի խեժի երկու ճաշի գդալը 200-250 միլիլիտրի ջրի կամ 10 միլիլիտր լակտուլոզայի հետ նույնպես կարելի է օգտագործել քնելուց առաջ:
Դիետոլոգի խոսքով՝ բոլոր այդ հավելումները կարելի է խմել դեղատանը կամ պատվիրել ինտենետում: Դրանք կարելի է օգտագործել մշտապես, արդյունքը լավացնելու համար պետք է փոխել պրեբիոտիկներն ամսական մեկ անգամ, օրինակ, հերթով օգտագործել հինգ խորհուրդ տրվող հավելումները: