Հերթական սեռական բռնաբարության դեպքն է արձանագրվել Հնդկաստանում: Մումբայ քաղաքում հինգ անհայտ անձ հարձակվել է 22 տարեկան լրագրողի վրա:
Բռնաբարողներին չի խանգարել անգամ այն հանգամանքը, որ աղջկա հետ եղել է երիտասարդ տղամարդը: Հարձակվողները երկուսին քաշել են լքված շինություն, կապել են երկուսի ձեռքերն էլ, ծեծել են տղամարդուն, ինչից հետո բռնաբարել են լրագրողուհուն: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց կրիտիկական վիճակով: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:
Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրու նահանգի ոստիկանությունը արդեն ստեղծել է կասկածյալի ֆոտոռոբոտ և սկսել է նրանց որոնումները: NDTV-ի տվյալներով ձերբակալվել է 20 մարդ: