Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է ծաղկային պրինտով խորը դեկոլտեով տոպ, համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Երգչուհու ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար, իսկ կերպարն ամբողջացնում են ծավալուն ականջօղերը։