Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը հայտնել է, որ գիշերը գյուղի դիրքերի ուղղությամբ կրակոցներ են հնչել: «Ժամը 21-ն անց սկսել է, կեսգիշերն անց՝ դադարել. վիրավորներ չունենք, իսկ առավոտվա դրությամբ իրավիճակը հանգիստ է»,- ասել է նա: