Չինացի 54 ամյա Ֆենգ Մինգշանը, ով մեծ ցանկություն է ունեցել ապրել միայնակ, արդեն 20 տարի ապրում է քարանձավում:
Նա ամեն օր ստիպված է լինում բարձրանալ 50 մետր բարձրություն ժայռի վրա իր արտասովոր տան մուտքին հասնելու համար, որտեղ նա տեղադրել է դուռ և կախել է վարագույրներ:
Ֆենգը դուրս էր եկել Չինաստանի հյուսիսարևմոտյան Շաանխի նահանգի Գաոբա քաղաքից 1993 թվականից, քանի որ չի ցանկացել շրջապատված լինել այլ մարդկանցով:
Այժմ նա ապրում է մեկուսացման մեջ ւ հրաժարվել է բոլոր ժամանակակից միջոցներից, նույնիսկ հագուստից:
Նկարներում երևում է, թե ինչպես է մենակյացը մտնում և դուրս գալիս քարանձավ ամբողջովին մերկ:
Անցած 20 տարվա ընթացքում նա աշխատել է քարանձավի ընդարձակման ուղղությամբ, անգամ ժայռի վրա բռնկաներ է կառուցել, որպեսզի հեշտացի իր բարձրանալն ու իջնելը:
Ինչպես նշում է Daily mail պարբերականը, հղում կատարելով տեղական մամուլին, Ֆենգը գտել է քարանձավը, երբ փոքր տղա է եղել:
«Այն փոքրիկ քարանձավ էր, երբ ես գտա այն և ես ընդարձակեցի նրա չափսերը` օգտագործելով կացին»,- այս մասին նշել է Ֆենգը The Mirror ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:
Չնայած այս ամենին իշխանությունները ցանկանում են նրան տեղափոխել ծերանոց, քանի որ վերջինս տառապում է պսիխոզով և բուժում չի ստացել: