Ինչպես արդեն հայտնել ենք՝ քիչ առաջ գրավի դիմաց ազատ արձակվեց «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանը։ Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանի բակում լրագրողներիննհայտնեց, որ իր պաշտպանյալը ազատ է կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։ Վարդևանյանն ընդգծեց նաև, որ Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը։
Հարցին, թե արդյոք Չարչյանն անմիջապես նիստերի դահլիճից ազատ կարձակվի, պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ ըստ ընթացակարգի՝ իր պաշտպանյալն ազատ կարձակվի գրավը վճարելուց անմիջապես հետո՝ անհապաղ։