Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ու կիսապաշտպան Կարեն Մուրադյանը Գյումրիում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում խոսել են լեհական «Շլյոնսկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի դիմակայության մասին:
«Արարատի» ու «Շլյոնսկի» միջև առաջին հանդիպումը կանցկացվի հուլիսի 22-ին Գյումրիի Քաղաքային ստադիոնում և կմեկնարկի ժամը 17:00-ին:
«Շլյոնսկի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը որակավորման երրորդ փուլում կմրցի «Արդա» (Բուլղարիա) – «Հապոել Բեր Շևա» (Իսրայել) զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատը» 2 խաղերի արդյունքում հաղթել է հունգարական «Ֆեհերվարին» (1:1, 2:0), իսկ «Շլյոնսկն» ուժեղ է գտնվել էստոնական «Պայդեց» (2:1, 2:0): Լեհաստանի նախորդ առաջնությունում «Շլյոնսկը» զբաղեցրել է չորրորդ տեղը: Լեհական ակումբի կազմում հանդես է գալիս «Գանձասար-Կապանի» նախկին կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան: