Ülke TV հեռուստաալիքի ուղիղ եթերում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել զսպել արցունքները: Թուրքիայի վարչապետը այսպես է արձագանքել «Մահմեդական եղբայրներ» շարժման ղեկավարներից մեկի Մուհամմեդ ալ Բելթագիի նամակին:
Էրդողանը, լսելով իր սպանված աղջկա` Ասմեի հիշատակին նվիրված եգիպտացի պաշտոնյայի բանաստեղծությունը, չի կարողացել զսպել էմոցիաները:
Էրդողանի խոսքերով նա զգացել է հոր ցավը, ով անգամ չի կարողացել կատարել նամազ(աղոթք) իր սպանված աղջկա համար:
«Հնարավոր է հոր վշտալի խոսքերը դաս կծառայի ամբողջ աշխարհի համար»,- նշել է Էրդողանը:

Ինչպես նշում է Euronews-ը բացառված չէ, որ Էրդողանը անձամբ ճանաչել է ալ Բելթագիին, քանի որ քաղաքական շարժումը, որից սկսել է իր կարիերան Էրդողանը ոչ պաշտոնական, սակայն սերտ կապեր է ունեցել Մահմեդական եղբայրներ շարժման հետ:
Անձամբ Բելթագին ձերբակալվել է ուժայինների կողմից: