Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը վնասվածք է ստացել Եգիպտոսի թիմի դեմ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի առաջին տուրի խաղում (0:0):
Առաջին խաղակեսի վերջնամասում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը մրցակցի հետ պայքարում վնասել է սրունքթաթային հոդը: Մոտ 3 րոպե բուժօգնություն ստանալուց հետո նա լքել է խաղադաշտը:
VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո հանդիպման գլխավոր մրցավարը դեղին քարտ է ցույց տվել Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Տահերին:
Հիշեցնենք, որ C խմբի մյուս խաղում կմրցեն Արգենտինայի և Ավստրալիայի հավաքականները: