Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» մեկնարկային կազմը լեհական «Շլյոնսկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում:
«Արարատ». Վսևոլոդ Երմակով, Խուան Բրավո, Հրայր Մկոյան, Մարկո Պրլևիչ, Ժիրայր Մարգարյան, Դիմիտրիե Պոբուլիչ, Կարեն Մուրադյան, Ալիկ Առաքելյան, Էդգար Մալաքյան, Սերժ Դեբլե, Մորի Կոնե:
«Գանձասար-Կապանի» նախկին կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան չի ընդգրկվել լեհական ակումբի հայտացուցակում:
«Արարատ» - «Շլյոնսկ» հանդիպումը կանցկացվի հուլիսի 22-ին Գյումրիի Քաղաքային ստադիոնում և կմեկնարկի ժամը 17:00-ին: Հանդիպումը կսպասարկեն բուլղարացի մրցավարներ՝ Նիկոլա Պոպովի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ «Շլյոնսկի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը որակավորման երրորդ փուլում կմրցի «Արդա» (Բուլղարիա) – «Հապոել Բեր Շևա» (Իսրայել) զույգի հաղթողի հետ:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատը» 2 խաղերի արդյունքում հաղթել է հունգարական «Ֆեհերվարին» (1:1, 2:0), իսկ «Շլյոնսկն» ուժեղ է գտնվել էստոնական «Պայդեց» (2:1, 2:0): Լեհաստանի նախորդ առաջնությունում «Շլյոնսկը» զբաղեցրել է չորրորդ տեղը: