Մոսկվայում 3 16-ամյա դեռահասի են ձերբակալել, ովքեր 13-ամյա աղջնակի են բռնաբարել, նկարահանել ու տեսանյութն ուղարկել ծանոթներին: Այս մասին հայտնում են ՌԴ ՔԿ-ից:
Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերին: Հանցագործները նախ ինչ-որ բան են տվել իրենց զոհին, որպեսզի խմի, ինչից հետո նա անգիտակից վիճակում է եղել:
Հանցագործությունը կատարելուց հետո նրանք իրենց զոհին սպառնացել են, որ ոստիկանություն դիմելու դեպքում կհրապարակեն տեսանյութը, սակայն ավելի ուշ այն ցույց են տվել իրենց ծանոթներին:
Միայն կես տարի անց աղջիկը կատարվածի մասին պատմել է ծնողներին, ովքեր էլ դիմել են իրավապահներին:
Դեռահասներն ընդունել են իրենց մեղավորությունը: