Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարները, չնայած ամառային հանգստի շրջանին, շարունակում են բնակչությանը հուզող հարցերի և առաջարկների վերաբերյալ հեռախոսազանգեր ստանալ:

Օգոստոսի առաջին կեսի ամփոփ տվյալներով՝ մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 1838 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի զգալի մասին բանավոր տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն, 440 հարց էլ ընթացք է ստացել:

Նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 264 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 77 հեռախոսազանգերով ներկայացված հարցերը անմիջապես ընթացք են ստացել և կարգավորվել: Ի դեպ, նշենք, որ հարցերի գերակշիռ մասը կոմունալ-կենցաղային բնույթի են: