Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Բաքվի պարագլուխը հարցազրույց է տվել պետական հեռուստաընկերությանը եւ շարադրել Պուտինի հետ զրույցի բովանդակությունը
«Պուտինի հետ զրույցը տեւել է մի քանի ժամ, եւ որեւէ վիճելի հարց չի առաջացել, չի եղել մի հարց, որն անհանգստություն առաջացնի: Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմավարական համագործակցության հարցում որեւէ տարաձայնություն չկա, իմ ու Պուտինի միջեւ մտերիմ հարաբերություններ են, ինչպես երկու քաղաքական գործիչների, որոնք վստահում են միմյանց», – ասել է Ալիեւը:
Ինչ վերաբերում է տրանսպորտային հարցերին, քննարկվել են ինչպես նախկինում համաձայնեցված հարցերը, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը (նշենք, որ սա Արեւմուտքի առաջարկած Հյուսիս-հարավ նախագիծը չէ. խմբ), դրա հեռանկարները, այլեւ [Արցախյան] պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ներառյալ Զանգեզուրի միջանցքը: Մեր մոտեցումներում տարակարծություններ չկան, ասել է Ալիեւը:
Արցախի հարցը լուծված է
Մենք՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը, գտնում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է: Հայաստանում չպետք է թույլ տրվեն ռեւանշիստական միտումներ: Պատերազմի ռիսկերը պետք է վերացվեն: Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ես Պուտինին ասել եմ, որ Հայաստանն այս հարցում անկեղծություն չի դրսեւորում, ասել է Ալիեւը, հույս հայտնելով, որ Հայաստանից շուտով լավ լուրեր կլինեն այս հարցում եւս:
Նա ասել է, որ ունեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ, ձեռնարկում են համապատասխան քայլեր եւ այս 8 ամիսներն անցել են իրենց սցենարով: Հետկոնֆլիկտային շրջանում մենք գործել ենք օպերատիվ, ստիպել ենք ընդունել մեր օրակարգը ինչպես ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող, այնպես էլ դրանց շուրջ տարածքներում: Ինչպես քաղաքական [ոլորտում], այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին, եւ ոչ մի պատահական քայլ չի եղել, ասել է նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում