Yerevan.Today-ին հայտնի է Գեղարքունիքում քիչ առաջ թշնամու կրակահերթից վիրավորում ստացած զինծառայողներից մեկի տվյալները։ Թշնամու կրակոցների տակ սլացող շտապօգնության մեքենաներով Երևան են տեղափոխվել Վարդենիսից երկու պայմանագրային և Հրազդան քաղաքից մեկ ժամկետային զինծառայողներ։
Վիրավոր զինվորներից մեկն այս պահին Մուրացանի զինվորական հոսպիտալում վիրահատության է ենթարկվում։ Yerevan.Today-ը պարզել է վիրավորներից առայժմ այդ մեկի անձնական տվյալները․ նա 1977 թ ծնված պայմանագրային զինծառայող, Վարդենիսի Ակունք գյուղի բնակիչ Նավոյան Լեռնիկն է։ Թշնամու փամփուշտը խոցել է Լեռնիկի ազդրը․ աղբյուրը հայտնում է՝ վնասվածքը ծանր չէ, և զինծառայողի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Մյուս երկուսի մասին ավելի ստույգ տվյալներ կհրապարակենք վերջնական ճշտումներից հետո։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					